Jeton Kelmendi TONI
Jeton Kelmendi - հայերեն

Jeton Kelmendi
Contact
Si shkohet për të vet vetja
Books
Photo
Français
Español
Português
فارسی
العربية
Nederlandse
Bangla
Hrvatski
Română
Deutsch
English
Македонски
українську
Россию
Ελληνικά
Türk
Svenska
Norsk
Finnish
Polska
Italiano
Bosanski
Slovenščina
հայերեն
中;;文;; China
日;本; (Japonise)
한;국;어; Corean
Eesti
Externel links
Photos of Kelmendi
Guestbook



 

Jeton Kelmendi

(biographie)

Ետոն Քելմենդի

(կենսագրություն)

Ծնվել է 1978թ. Կոսովոյի Պեյա քաղաքում: Սկզբնական կրթությունը հայրենի քաղաքում ստանալուց հետո ուսումը շարունակել է Պրիշտինայի համալսարանում, որտեղ զանգվածային հաղորդակցության լիցենզավորված դիպլոմ է ստացել: Այնուհետև ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում` մասնագիտանալով միջազգային անվտանգություն մասնագիտության մեջ: Դիվանագիտության մագիստրոսի աստիճան ստանալուց հետո` պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով Անվտանգություն քաղաքականության դոկտորի գիտական աստիճան: Տարիներ շարունակ գրել է պոեզիա, արձակ, էսսեներ ու պատմվածքներ: Մշակութային ու քաղաքական թեմաներով, մասնավորապես միջազգային հարաբերությունների վերաբերյալ իր հոդվածներով աշխատակցում է տարբեր լրատվամիջոցների` Ալբանիայում և Բելգիայում:

Ետոն Քելմենդին Կոսովոյում ճանաչում ձեռք բերեց իր առաջին` «Խոստումների դարը» գրքի հրատարակումից հետո` 1999թ.: Դրան հետևեցին նրա մյուս գրքերը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 22 լեզուներով ու տպագրվել բազմաթիվ միջազգային գրական անթոլոգիաներում: Նա Եվրոպայում ամենահայտնի ու ամենաշատը թարգմանված ալբան բանաստեղծն է: Ըստ մի շարք ականավոր գրաքննադատների` նրա ստեղծագործությունն իր տեղն ունի ալբանական մոդեռն պոեզիայում: Նրա ստեղծագործության մասին շատ էսսեներ են գրել տարբեր բանաստեղծներ ու գրականագետներ` նրան եվրոպական մեծ գրողի համարում տալով: Նա պոեզիայի մի շարք միջազգային ակումբների անդամ է և տպագրվում է բազմաթիվ միջազգային գրական հանդեսներում, հատկապես անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն: Նրա գրական որոնումների առանցքը կազմում են բանաստեղծական արտահայտչականությունն ու գրական տեքստի ոչ բացահայտ ուղերձների ուսումնասիրությունը: Առանձնակի աչքի է ընկնելով սիրային քնարերգություն ժանրում` նա հավասարապես գրում է նաև էլիպտիկ, մետաֆորներով ու սմվոլիզմով հարուստ բանաստեղծություններ: Քելմենդին Կոսովոյի ազատություն համար 1998-1999թթ. մղված պատերազմի վետերան է: Ապրում և աշխատում է Բրյուսելում (Բելգիա):

Տպագրված գրքերը`

  1. ·        «Խոստումների դարը» (1999թ., պոեզիա)
  2. ·        «Լռությունից այնկողմ» (2002թ., պոեզիա)
  3. ·        «Եթե այս է վաղը» (2004թ., պոեզիա)
  4. ·        Ների՛ր ինձ, ի՛մ հայրենիք» (2005թ., պոեզիա)
  5. ·        «Որտեղ են գնում ժամանողները» (2007թ., պոեզիա)
  6. ·        «Դու գալիս ես քամու հետքերին» (2008թ., պոեզիա)
  7. ·        «Ժամանակ ունենալու ժամանակ» (2009թ., պոեզիա)
  8. ·        «Շրջիկ մտքերը» (2010թ., պոեզիա)
  9. ·        «Ոգու մկրտությունը» (2012թ., պոեզիա)
  10. ·        «Ես անվանում եմ մոռացված իրերը» (2013թ., պոեզիա)

Պիեսներ`

  1. ·        «Տիկին Խոսք», 2007թ.
  2. ·        «Պիես և հակապիես», 2011թ.

Քաղաքական ուսումնասիրությունները`

  • ·        «ԵՄ առաքելությունը Կոսովոյում` նրա անկախացումից հետո», 2010թ., ԱՄՆ
  • ·        «Փորձառություն վատ ժաամանակները», 2011թ., Պրիշտինա, Կոսովո
  • ·        «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաքելությունները. մամագործակցություն և մրցակցություն», 2012թ., Տիրանա, Ալբանիա

 

Միջազգային մրցանակները`

·        Պրոֆեսիոնակ լրագրողների եվրոպական ասոցիացիայի անդամ (Բրյուսել, Բելգիա)

·        Գիտության, արվեստի և գրականության Եվրոպական Ակադեմիայի անդամ (Փարիզ, Ֆր.)

·        Ուկրաինայի բարձրագույն կրթության ակադեմիայի անդամ (Կիև, Ուկրաինա)

·        Միջազգային ՊԵՆ ակումբի անդամ, (Բրյուսել, Բելգիա)

---------

  1. ·        Ուկրաինայի գիտությունների և բարձրագույն կրթության ակադեմիայի` Ուկրաինա-կովկասյան գիտական ինստիտուտի պատվավոր դոկտոր, 2012թ.
  2. ·        SOLENZARA միջազգային մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա, 2010թ.
  3. ·        Նիկոլայ Գոգոլ միջազգային մրցանակ, Ուկրաինա, 2013թ.
  4. ·        Ալեքսանդր Մեծ միջազգային մրցանակ, Հունաստան, 2011թ.
  5. ·        Աշխարհի պոեզիա 3-րդ միջազգային մրցանակ, Սարաևո, Բոսնիա և

lexoni shkrime letrare dhe publicistike nga Jeton Kelmendi

Fjala ketu e ka vendin e thënë si një veqnti në dimensionet artistike

Jeton Kelmendi poet publicist

Miqtë e e artit këtu kapërcejnë qetësinë

Libri i mendimeve

Heshtja dhe zhurma ime flasin me të njëjtëmn gjuhë


=> Do you also want a homepage for free? Then click here! <=
Jeton Kelmendi